Հատվող եթեր

Կրթօջախ, որտեղ պահպանվում է ձայնը․ «Հատվող եթեր»

Առավել քան հարուստ և տպավորիչ է իր տեսակով, հանրապետությունում՝ եզակի. ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի անցած հարուստ ճանապարհը։

Ձևավորված գեղեցիկ ավանդույթներ, ակտիվ ուսուցողական, համերգային գործունեություն, որոնք տարիներ շարունակ ծառայում են ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի մասնագիտական երաժշտական կրթություն ստանալուն։

Բազմաթիվ շնորհալի սաների կրթարանը՝ Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը, հիմնադրվել է 1973 թվականին: Այս դպրոցում ձայնային տվյալներ ունեցող երեխաները ստանում են երաժշտական բազմակողմանի պրոֆեսիոնալ կրթություն. սաներից շատերը հետագայում հանդես են գալիս աշխարհի հեղինակավոր բեմահարթակներում և դառնում ճանաչված օպերային երգիչներ, վաստակավոր արտիստներ:

Զրույց Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանի հետ։

Back to top button