Դպրություն

Կրթության զարգացման նոր ծրագիր․ ի՞նչ կփոխվի մինչև 2030թ․-ը․ «Դպրություն»

Գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական և մշակութային կայուն առաջընթացի գրավական։ Այս համոզմունքն է ընկած Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի հիմքում:

Ծրագրի վերաբերյալ իրենց դիտարկումները և ուրույն կարծիքն ունեն ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները։

Փորձագետները համոզված են, որ այս փաստաթուղթը՝ օրենքը, ընդամենը ներկա իրավիճակի վերլուծություն է։ Բացի դրանից՝ այն բավարար հանրայնացված չէ։ Եվ կրթության մասին ցանկացած փաստաթղթի մշակման, որոշումների կայացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կրթության բոլոր շահառուների կարծիքներն ու առաջարկները։

Քննարկում «Յունիսեֆ»-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի և Կրթության ոլորտի փորձագետ Արսեն Վարդանյանի հետ։

Back to top button