Բիզնես բանաձև

«Առաջինը Եվրոպայում».Tesla-ն Գերմանիայում բացեց 5 մլրդ եվրո արժողությամբ մեգագործարան․ «Բիզնես բանաձև»

Գերմանիայում 5 մլրդ եվրոյով կառուցված Tesla-ի գործարանն այս պահին ունի 3000 աշխատակից: «Մեգագործարանի» բացմանը մասնակցել է կանցլեր Օլաֆ Շոլցը: Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պարել և գնորդներին է հանձնել առաջին 30 Model Y էլեկտրամոբիլների բանալիները:

Ուկրաինայում չի գործում տնտեսության 30%-ը: Ֆինանսների նախարարությունը հաշվարկն արել է հարկային մուտքերի հիման վրա:

Հնդկաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ փոխադարձ հաշվարկները ոչ թե դոլարով և եվրոյով, այլ ռուփիով ու ռուբլով կատարելու հնարավորությունը:

«Պատժամիջոցների թակարդում» չհայտնվելու համար չինական խոշոր ընկերությունները սկսել են խուսափել ռուսական ածխի, հեղուկ բնական գազի և հում նավթի գնումներից:

Back to top button