ԿարևորՀասարակություն

Վերահսկողությունը կիրականացվի արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքով

ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N325-Ա «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշման համաձայն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) նյութատեխնիկական կարողությունների հզորացման, աջակցման շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նվիրաբերել է ժամանակակից չափանիշներին համապատասխան արդյունաբերական նշանակության DJI Mavic 2 Enterprise մոդելի 1 անօդաչու թռչող սարք։

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն իրականացրել են գույքի փոխանցում և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները։

Back to top button