ԿարևորՀասարակություն

Հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր․ Արցախի Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր, հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

«Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրությամ մեջ:

Կարդացեք նաև
Close
Back to top button