ԿարևորՀասարակություն

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են․ Արցախի Տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:

Շտաբից հորդորում են բնակչությանը պահպանել հանգստություն։

Արցախի տեղեկատվական շտաբից վստահեցնում են, որ շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է:

Back to top button