ԿարևորՀասարակություն

«Արմենիա» ընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը

«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով, ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ, և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- գրել է Խաչատրյանը:

Back to top button