ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի մատակարարումը. Freedom House

Freedom House-ը թվիթերյան գրառմամբ կոչ է արել Ադրբեջանին կանխել մարդասիրական ճգնաժամը և վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը: Իրավապաշտպան կազմակերպության գրառման մեջ ասված է.

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ գոյատևում են սառը ջերմաստիճանի ներքո առանց ջերմության կամ տաք ջրի»:

Մարտի 23-ին այս նույն խնդրին անդրադարձել է նաև Եվրամիությունը:

Back to top button