Սփյուռքի ձայնը

Մենք բացի Սփյուռքից այլ դաշնակից չունենք․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հետ աշխատանքը որևէ քաղաքական ուժի օրակարգում չպետք է լինի` ասում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներից Վարդան Մարաշլյանը:

Նա նկատում է, որ այսօր սփյուռքը բաժանվել է երեք խմբի։ Առաջինները, որոնք որևէ կապ չեն ուզում ունենալ Հայաստանի հետ, երկրորդները ինչ- ինչ պատճառներով հիասթափություն են ապրել, և երրորդ խմբում նրանք են, որոնք իրենցն են համարում նաև Հայաստանի այսօրվա խնդիրները:

Վարդան Մարաշլյան

«Մեր աշխատանքը հատկապես վերջին խմբի հետ է»,- ասում է Վարդան Մարաշլյանը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հարցերում պետք է հաշվի նստի Սփյուռքի հետ, քանի որ այն իր միակ գործընկերը և անդավաճան դաշնակիցն է։ Սփյուռքն այսօր մի քանի ուղղությամբ է ուզում ներկայություն ունենալ Հայաստանում։

«Նախ՝ ընտրելու իրավունքը, որ ուծացման վտանգից ազատելու միջոցներից մեկն է, հետո` տնտեսական ակտիվությունը, որը կարող է իրագործվել տարբեր միջոցներով: Մնում է միայ սփյուռքի հետ լինել անկեղծ, նստել նույն սեղանի շուրջ և պարզ հստակ ներկայացնել առկա խնդիրները»,- ավելացնում է Վարդան Մարաշլյանը:

Սփյուռքին հայաստանյան տարբեր ոլորտներում ներգրավելու համար լավագույն մասնակիցները երիտասարդներն են:

Ինեսա Ռուբինյան

Ինեսա Ռուբինյանը, որը Սփյուռքի երիտասարդ դեսպանն է Շվեդիայում, նշում է, որ այսօր Սփյուռքը չգիտի, թե, օրինակ, հայրենադարձության համար ո՞ր տարիքի և ո՞ր խավի ներկայացուցիչներն են հարկավոր հայրենիքին։ «Հայաստանյան հանդիպումների ժամանակ այդ հարցի պատասխանը հստակ չստացանք»,- ասում է Ինեսան:

Back to top button