Մասնագիտություն

Մեղեդային ու միաժամանակ տաքարյուն. լեզու, որն ունի խառնվածք․ «Մասնագիտություն»

Մշակութային և արվեստով լի Իտալիան առանձնահատուկ սիրված երկիր է ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ցանկալի ուղևորության վայր, որտեղ կրկին ցանկանում ես վերադառնալ։

Հնագույն պատմության, տարբեր ժամանակաշրջանների հարուստ ժառանգության, բարձր մշակույթի, գեղեցիկ բնապատկերների, զարմանահրաշ ճարտարապետական կառույցների, շքեղ թանգարանների, բարձրաճաշակ օպերաների, ամենահայտնի տեսարժան վայրերի, աշխարհահռչակ մի շարք նորաձևության տների, աշխարհի ամենահայտնի ու ամենահամեղ ուտեստների և բազմաթիվ հանճարների հայրենիքն է Իտալիան:

Այս զարմանահրաշ երկրում հաղորդակցման կարևորագույն արժեքն է նաև լեզուն՝ մեղեդային ու զգացմունքային, խառնվածքային ու տաքարյուն իտալերենը։ Աշխարհի հնագույն լեզուներից մեկի՝ իտալերենի ուսումնասիրմամբ է զբաղվում իտալերենի մասնագետը՝ նպաստելով իտալերենի և իտալական մշակույթի տարածմանը։

Իտալերենով աշխարհում խոսում է շուրջ 70 միլիոն մարդ։ Մի շարք երկրներում իտալերենը համարվում է պետական լեզու, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում։ Ամեն տարի՝ հոկտեմբերին, ամբողջ աշխարհում հանդիսավոր նշվում է իտալերենի համաշխարհային շաբաթը։ Զրույց Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի դասախոս Արաքսյա Ստեփանյանի հետ։

Back to top button