ԿարևորՔաղաքական

Դեսպան Վարուժան Ներսեսյանը լորդ Դեյվիդ Ալթոնին ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի շուրջ վերջին զարգացումները

Մարտի 22-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է լորդ Դեյվիդ Ալթոնի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստան-ՄԹ համագործակցության օրակարգը եւ դրա զարգացման հեռանկարները։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի եւ Արցախի շուրջ վերջին զարգացումները եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը, որի վերջին վառ օրինակներից է Արցախի գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը, ինչի հետեւանքով Արցախում գազամատակարարումը խափանված է, որն Արցախում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:

Վարուժան Ներսեսյանը երախտագիտություն է հայտնել լորդ Ալթոնին իր հայանպաստ գործունեության եւ Հայաստանին և Արցախին վերաբերող առանցքային կարեւորության հարցերի մասին մշտապես բարձրաձայնելու համար։

Back to top button