ԿարևորՔաղաքական

Դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման փորձերը։

Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման գործում:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Back to top button