Խոշորացույց

400 դոլար. նորակառույց բնակարանի 1 քմ մոտավոր ինքնարժեքը. «Խոշորացույց»

Կանգնում ես պատշգամբում եւ նայում Արարատին, կամ քո ապակեպատ հյուրասենյակից` կանաչապատ այգուն։ Առաջարկներ ամեն տեսակի ու տարբեր տեղեր։ Եվ քո ցանկությունը կարող է իրականություն դառնալ, միայն թե հնարավորություններդ թույլ տան։

Ավանից մինչեւ Էրեբունի ու Շենգավիթ, մինչեւ Մալաթիա, Արաբկիր ու Դավիթաշեն. Երեւանում ակտիվ բնակարանաշինության ականատեսն ենք։ 

Արդյո՞ք հեշտ է հիպոթեքային վարկ ստանալ. Մարիամ Հովսեփյանի հաղորդումը

Ու բնական հարց է առաջանում, իսկ ովքե՞ր են գնում այդ բնակարանները։ Կամ գնո՞ւմ են արդյոք։ Ունես հավաքած գումար, բայց դա բավարար չէ բնակարան գնելու համար, սակայն պարզվում է հիպոթեքային վարկ ստանալն էլ այնքան հեշտ չէ։

Մեր հյուրը` Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ասում է, որ նորակառույց շենքում 1քմ բնակարանի ինքնարժեքը 400 դոլար է։

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդումը, թե ինչպիսի բնակարանաշինության սոցիալական ծրագրեր գոյություն ունեն

Տեսնելով, թե ինչ արժեն շուկայում բնակարանները, պիտի արձանագրենք պահանջարկի եւ առաջարկի խզում, կարող է հաղթահարվել միայն մրցակցության աճով։ Բայց ակտիվ բնակարանաշինությունն այնքան ակտիվ չէ, որ էապես ազդի բնակարանների գնի վրա։

  • Ովքե՞ր են նորակառույց բնակարանների գնորդները,
  • ավելի ձեռնտու է բնակարանը գնել կառուցապատողի՞ց, թե՞ անշարժ գույքի գործակալներից,
  • ավելի շահավետ է գնել բնակարան Երեւանո՞ւմ, թե՞ հող գնել եւ տուն կառուցել մայրաքաղաքից դուրս։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկու հետ քննարկում ենք բնակարանաշինության խնդիրները։

Back to top button