ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզի ԲԿ-ների շտապօգնության մեքենաները, շուրջօրյա հերթապահում են Մ2 մայրուղու տարբեր  հատվածներում

Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ, մարզի բժշկական կենտրոնների շտապօգնության մեքենաները, եղանակային անբարենպաստ պայմաններում ճանապարհներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, շուրջօրյա հերթապահում են Մ2 մայրուղու տարբեր  հատվածներում։

Շտապօգնության անձնակազմերը տեղակայված են հետեւյալ կետերում․

✅Մեղրի-Քաջարան հատվածում՝ Տաշտուն գյուղի խաչմերուկում ՝ Մեղրու ԲԿ-ի շտապօգնության մեքենան,

✅Քաջարանի ԲԿ-ի մոտ՝ Քաջարանի ԲԿ-ի մեքենան,

✅Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա հերթապահում է  Կապան-Քաջարան ճանապարհին՝ Արջի արձանի տարածքում,

✅Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա՝ Սյունիք գյուղի տարածքում՝ «Արարատ» ռեստորանի մոտ,

✅Կապանի ԲԿ-ի մեկ այլ շտապօգնության մեքենա գտնվում է Կապան-Տաթեւ հատվածում՝ Աղվանի գյուղի մոտ,

✅Գորիսի ԲԿ-ի մեքենան անընդհատ շրջում է  «Սատանի կամրջից» մինչեւ Տաթեւի խաչմերուկ,

✅Սիսիանի ԲԿ-ի մեկ շտապօգնության անձնակազմ տեղակայված է Սիսիանի խաչմերուկից մինչեւ Տաթեւի  խաչմերուկ հատվածում,

✅Սիսիանի ԲԿ-ի մեկ մեքենա էլ  գտնվում է Գորայք-Սիսիանի խաչմերուկ հատվածում։

Շտապօգնության մեքենաներն անհրաժեշտության դեպքում օգնություն են ցուցաբերում ուղեւորներին, ինչպես նաեւ, ի գիտություն ընդունելով  վերոնշյալ տեղակայումները, վարորդներն ու ուղեւորները կարող են մոտենալ անձնակազմերին։

Back to top button