ԿարևորՀասարակություն

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը

Այսօր 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակման օրն է։ ԱԺ պատգամավորները մեկ րոպես լռությամբ հարգեցին 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

Առաջարկը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան: Այս պահին տեղի ունեցող, երեկ Արցախից եկած ազդակների համատեքստում անհրաժեշտ է աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Back to top button