

Սարյանը Չարենցին նկարեց 1923 թ․-ին։ 1936թ․-ին արդեն սկսվեցին ստալինյան բռնաճնշումները, և թանգարանը հրաման ստացավ ոչնչացնել ժողովրդի թշնամի մտավորականների դիմանկարները։
Ոչնչացնել Սարյանի կտա՞վը, այն էլ Չարեցին պատկերո՞ղ: Այն, ինչ արվեց, իսկական դետեկտիվ մի պատմություն է, որը այն պայմաններում կարող էր կյանքեր արժենալ: Բայց կտավը փրկվեց, և այսօր զարդարում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։