ԿարևորՄիջազգային

Ուկրաինայում «հատուկ գործողությունը» ընթանում է նախապես սահմանված պլանի համաձայն. Դմիտրի Պեսկով

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան ընթանում է նախապես սահմանված խնդիրների ու պլանների համաձայն։ Այս մասին երեքշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն [հատուկ օպերացիան] ընթանում է խստորեն՝ նախապես սահմանված պլանների ու խնդիրների համաձայն»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ Պեսկովն ընդգծել է, որ «ի սկզբանե ոչ ոք չէր մտածում, որ [Ուկրաինայում հատուկ գործողությունը] մի քանի օր կտևի»։ «Սա լուրջ գործողություն է՝ լուրջ նպատակներով»,- ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը։

Պեսկովը նաև ասել է, որ Մարիուպոլում ռուս զինվորականների գործողությունների հիմնական նպատակը քաղաքն «ազգայնական ստորաբաժանումներից» մաքրելն է։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ակնհայտ էր, որ Ուկրաինան մտադիր է ռազմական գործողություններ սկսել հենց Դոնբասի դեմ։

Պեսկովը հարցազրույցի ժամանակ խոսել է անգլերեն։

Back to top button