ԿարևորՀասարակություն

Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ Դավիթ Բաբայան

1920 թվականի մարտի 22-ին Թուրքիայի, Ադրբեջանի և տարածաշրջանից նրանց բանակում ընդգրկված հրոսակների ու մարդասպանների կողմից իրականացվեց Շուշիի ցեղասպանությունը, որի հետևանքով Արցախի մայրաքաղաք Շուշին, որը նաև հայկական կարևոր քաղաքական ու մշակութային կենտրոններից էր, ավերվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Ցեղասպանվեցին և տարագիր դարձան տասնյակ հազարավոր հայեր։ Արմատապես փոխվեց Արցախի պատմության ուղին»,-գրել է Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նույնը տեղի ունեցավ հարյուր տարի անց, երբ Արցախը ենթարկվեց 1920 թվականի ջարդարարների սերունդների լայնածավալ հարձակմանը։

«Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ ողբերգությունները մոռացության մատնելը նշանակում է համակերպվել դրանց հետ և արդարացնել դրանք, ինչի հետևանքը մեկն է՝ ժողովրդի և պետության անհետացում։

Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները այս օրերին հիշում են մեր նահատակներին և աղոթում նրանց անմահ հոգիների համար»,-գրել է Դավիթ Բաբայանը։ 

Back to top button