ԿարևորԿյանքին ասել այո՛

Երբ ոտքը կտրած առաջին զինվորին տեսա, հասկացա, որ պետք է շնորհակալ լինեմ․ Աշոտ Թադևոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Աշոտը չորս վիրահատություն է տարել, բայց բազմաթիվ բեկորներ դեռ մարմնում են,  մի մասը՝  նյարդային համակարգում։ Այդքանով հանդերձ, շնորհակալ է ճակատագրից․ «Ողնաշարիս մեջ հայտնված հիմնական բեկորի  ընդամենը մեկ սանտիմետր տարբերությամբ հնարավոր է ամբողջ կյանքում չքայլեի»,-ասում է Աշոտը։ Պատերազմի օրերին առաջին անգամ հասկացավ, որ պետք է շնորհակալ լինի ճակատագրից այն պահին, երբ Ստեփանակերտի հոսպիտալում տեսավ ոտքը կտրած առաջին զինվորին․ կոտրված, բեկորներով լի, դեռևս չքայլող․․․բայց իր ոտքերը տեղում էին։

Պատերազմի վերքերը հաղթահարելու ճանապարհին Աշոտին օգնում է երգը, հատկապես հայրենասիրական, որը բոլորովին այլ իմաստ ու բովանդակություն է ստացել հատկապես պատերազմից հետո։ Կյանքին այո՛ասելու Աշոտի ճանապարհն անցնում նաև Կոմիտասի, մեր մյուս մեծերի ժառանգած երգերի ու նոտաների միջով։ Ծնվել է 2002-ի մայիսի 23-ին։ Ապրում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում։ Մինչ զորակոչվելը ընդունվել է Արմավիրի արվեստի պետական ուսումնարանի  վոկալ բաժին, որտեղ էլ այժմ շարունակում է ուսումը։  Զորակոչվել է 2020 թվականի  հուլիսի 17-ին, ծառայել է Ջրականում։ Վիրավորվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, բեկորային հարվածներից կոտրվել են ոտքն ու ողնաշարը։

Ցուցադրել ավելի
Back to top button