ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական դիրքից Կարմիր շուկայի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանին և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը:

Հայտնում է ԱՀ ՔԿ-ն։ Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: 

Back to top button