ԿարևորՄիջազգային

«China Eastern»-ին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է

Չինաստանի հարավում վթարի է ենթարկվել Boeing 737 մարդատար ինքնաթիռը, հայտնում է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։

China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 133 մարդ, վթարի է ենթարկվել Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանում։

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։

Հայտնի է, որ վթարի վայրում անտառային հրդեհ է սկսվել։

Back to top button