ԿարևորՀասարակություն

34 հազար եվրո CNF-ի կողմից՝ «Արփի լիճ» ազգային պարկին

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 34 հազար եվրո է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկին։  Հատկացված գումարն   ուղղվելու է  պահպանվող տարածքի  ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ աշխատակիցների հավելավճարներին, տրանսպորտային նյութերի, արտահագուստի, սարքավորումների ձեռքբերմանը, կոմունալ և այլ ծախսերին, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի  արդյունավետ գործունեության համար:

Նշենք նաև, որ այս տարվա գումարային առաջին փոխանցումը ստացել է նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝  142 հազար 500 եվրոն գումարի չափով։

Back to top button