ԿարևորՀասարակություն

«ռեԱրմենիա» հարթակի տնօրենը և Սփյուռքի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության ուղղությունները

«Միավորել հայության ամենակարևոր չորս ակտիվները՝ գիտելիք, կապեր, մասնագիտական փորձ, նյութական աջակցություն». «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը համահայկական գործակցության նոր մոտեցումներով է գործում:

Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քննարկել են «ռեԱրմենիա»-ի և գրասենյակի համագործակցության ուղղությունները: Սփյուռքահայ մասնագետների «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերի շրջանակներում, մեդիա առաջմղման և այլ ոլորտներում հարթակն ու գրասենյակն արդեն իսկ սկսել են համագործակցությունը:

Գլխավոր հանձնակատարը նշել է, որ «ռեԱրմենիա»-ն՝ որպես նորարարական գործիք, իրապես կարող է լայն տարածում գտնել սփյուռքի համայնքներում։ «Հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի՝ գիտական, մասնագիտական, ցանցային, ֆինանսական: Լիահույս եմ, որ այդ ներուժը «ռեԱրմենիա»-ում կգտնի իրացման նոր հնարավորություններ»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներում հարթակի և գրասենյակի միջև համագործակցության հուշագիր կնքել:

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է աշխարհի հայության համար, որտեղ տարբեր խնդիրներ լուծող նախագծեր են ներկայացվում և ստանում լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ. գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ:

Back to top button