Դասական երաժշտությունը և մենք

Լեհաստանի երաժիշտ վարչապետը․ «Դասական երաժշտությունը և մենք»

Պադերևսկին երաժշտական աշխարհին հայտնի դարձավ իր կատարողական փայլուն տաղանդով, իր ստեղծագործություններով: Իգնացի Յան Պադերևսկու ելույթները ցնցող տպավորություն էին թողնում: Գիշեր ու ցերեկ, հազարավոր մարդիկ շարվում էին երկաթգծերի երկայնքով, որպեսզի գոնե գնացքի վագոնի պատուհանից տեսնեն նրան:

«Պադերևսկին դարձել է խելքից ու մտքից դուրս մի խենթ մոդայիկ երևույթ»,-գրում էին թերթերը: Մեծ էր նրա դերը անկախ Լեհաստանի կառուցման հարցում:

Հայրենիքից հեռու ապրող այդ աննկուն հայրենասերը ողջ կյանքը նվիրաբերեց Լեհաստանի ազգային ազատագրական պայքարին. ուր էլ որ լիներ, նա առիթը բաց չէր թողնում, կրակոտ, ճարտար ելույթներով, աշխարհի ուշադրությունը սևեռելու լեհական ազգային հարցի վրա: Ձեռքբերումները՝ հարստություն, փառք, համակրանք, նա ծառայեցնում էր իր նվիրական նպատակին:

Ցուցադրել ավելի
Back to top button