ԿարևորՄիջազգային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի հիվանդանոցներից մեկում այցելել է ուկրաինացի երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը անակնկալ այց է կատարել Հռոմի մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին շաբաթներին Ուկրաինայից տարհանված 19 երեխա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական հայտարարությանը։

Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների սկզբից ի վեր Հռոմի Բամբինո Գեսու հիվանդանոցում բուժվել է Ուկրաինայից 50 երեխա։

«Երեխաների արյունն ու արցունքները, կանանց և տղամարդկանց տառապանքը բորբոքում են մեր գիտակցությունը», — ուրբաթ օրը Սլովակիայում եկեղեցական համաժողովի ժամանակ ասել է պոնտիֆիկոսը:

Back to top button