ԿարևորՄիջազգային

Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացրել է ևս 30 օրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը մարտի 26-ից 30 օրով երկարացնում է երկրում ռազմական դրությունը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։

«Նախագահը ստորագրել է պատերազմի ժամանակաշրջանի մի շարք օրենքներ, ներառյալ «Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգելու մասին» նախագահի հրամանագիրը հաստատող օրենքը», — ասվում է խորհրդարանական կայքի հայտարարության մեջ: Սույն օրենքով 2022 թվականի մարտի 26-ից 30 օր ժամկետով երկարացվել է ռազմական դրությոնը։

Գերագույն Ռադան ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրինագիծը հաստատել էր մարտի 15-ին։

Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել փետրվարի 24-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մասին:

Back to top button