ԿարևորՔաղաքական

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Քևին ՄաքՔարթիին է հանձնել «Մխիթար Գոշ» պետական պարգևը

Մարտի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ղեկավար կոնգրեսական Քևին ՄաքՔարթիի հետ։

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին 2019թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը աջակցելու համար։

Դեսպան Լիլիթ Մակունցն ընդգծել է հունվարին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի կարևորությունը Վաշինգտոն և կայացած հանդիպումները Կոնգրեսի ղեկավարության հետ, որը հավելյալ խթան է հանդիսացել երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման համար։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին է հանձնել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Back to top button