
Թուրքիան իսկապես պատրա՞ստ է առանց նախապայմանների կարգավորել ՀՀ հետ հարաբերությունները: Ինչի՞ է փորձում հասնել Բաքուն, և որո՞նք են Երևանի կարմիր գծերը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման համար ՀՀ-ին ներկայացված 5 սկզբունքներին, ինչպես նաև Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղիների ստեղծմանն ու այդ համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Բաքվի դիրքորոշմանը: