ԿարևորՀասարակություն

Արցախում բնական գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից

Բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նախօրեին շտաբից հայտնել էին, որ օրվա ընթացքում ավարտվել էին վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված էր գազամատակարարումից։

Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ադրբեջանը թույլ չէր տալիս մոտենալ վնասված խողովակաշարին:

Back to top button