Հայկական հարց

Թուրք գիտնականների հետազոտությունները խեղաթյուրում էին իրականությունը․ «Հայկական հարց»

Թուրքիայում հայագիտական հետազոտություններ սկսել են իրականացվել 20-րդ դարի երկրորդ կեսից։ 1950-ին տպագրվում է «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» ծավալուն աշխատությունը։ 1960-ականներին հիմնականում շեշտը դրվում էր 19-20-րդ դարերի հայոց պատմության վրա։ 1965-ը կարևոր փուլ էր այն առումով, որ համաշխարհային հանրությունը սկսեց մեծապես հետաքրքրվել Հայկական հարցով՝ մասնավորապես փորձելով հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել հայության հետ Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Այս հետաքրքրությունը պայմանավորված էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի հանգամանքով։

Թուրքական ուսումնասիրություններում նույնպես ներկայացվում էին վերոհիշյալ հարցերի պատասխանները՝ խեղաթյուրելով իրականությունը և գրելով, որ հայերի կոտորած չէր եղել, նրանց պարզապես տեղահանել էին։

Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։
«Թուրքական գիտական կենտրոնները և Հայկական հարցը»՝ մաս 1-ին:

Back to top button