ԿարևորՔաղաքական

Քննարկվել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները

Մոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։

2021 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր:

Back to top button