ԿարևորՀասարակություն

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվում է նաև Ալբանիայում ՀՀ դեսպան:

Հրամանագրում ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։

Back to top button