ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում և հանդիպելու է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Back to top button