ԿարևորՎերլուծական

Բաքուն «և՛ նալին է խփում, և՛ մեխին»․ Բորիս Նավասարդյան

Ռուս-ուկրաինական հակամարտության տեղեկատվական քարոզչական ճակատում Ադրբեջանը և նալին է խփում, և մեխին` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում ադրբեջանական մի քանի կայքերի  արգելափակման որոշմանը։

Ռուսաստանի դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը` Ռոսկոմնադզորը, մարտի 16-ին արգելափակել է Ռուսաստանում ադրբեջանական haqqin.az կայքի հասանելիությունը։ Դաշնային օրենքի հոդվածների համաձայն՝ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է անկարգությունների, ծայրահեղականության կոչեր, ինչպես նաև կեղծ տեղեկությունների տարածման համար: Ադրբեջանական ռեսուրսի արգելափակման որոշումը «Ռոսկոմնադզորը» ընդունել է գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։ Ռուսաստանում արգելափակվել է նաեւ ադրբեջանական minval.az կայքը։ Պատճառն այդ կայքերով իրականացվող պրոուկրաինական քարոզչությունն է։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի հետ փետրվարի 22-ին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր ստորագրած Ադրբեջանը հակառուսական իր դիրքորոշմամբ և նման գործելաոճը ինչպե՞ս կանդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա․ հարցերի պատասխանները  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում։

Back to top button