Հատվող եթեր

Վայր, որտեղ արվեստի հետ շփումն առանց սահմանների է. «Հատվող եթեր»

Եթե ուզում ենք, որ ժամանակակից աշխարհում ավելի շատ լինեն ստեղծագործ, շնորհալի, ինքնատիպ գաղափարներով և նախագծերով լի երեխաներ, անչափ կարևոր է, որ երեխան մանկուց սիրի արվեստը։ Արվեստի յուրաքանչյուր դպրոցի առաջնային նպատակն է արթնացնել երեխաների մեջ այդ մեծ սերը: Ի վերջո, արվեստի հետ շփվող մարդն առավել ներդաշնակ է թե՛ ինքն իր, թե՛ շրջապատի հետ։

Անվանի արվեստագետ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանի անունն է կրում մայրաքաղաքի սիրված մշակութային և կրթական օջախներից մեկը:

Դեռևս 1972 թվականին հիմնադրված արվեստի այս կրթօջախը սկզբում գործել է իբրև երաժշտական դպրոց, 1999 թվականին դարձել է արվեստի դպրոց, քանի որ ոչ միայն երաժշտական գործիքների և վոկալի, այլ նաև պարի, կերպարվեստի, թատերական բաժինների մեծ պահանջարկ է եղել։

Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցը զբաղվում է կրթամշակութային գործունեությամբ երեխաների բազմակողմանի զարգացման և դաստիարակման գործում: Դպրոցի սաները բազմիցս մասնակցել են հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և փառատոների:

Զրույց Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցի գեղարվեստական մասի ղեկավար Գայանե Հունանյանի հետ։

Back to top button