Սփյուռքի ձայնը

Հունգարացի՞, ավստրալացի՞, թե՞ հայ․ լավագույն պատասխանը Հայաստան տեղափոխվելն է. «Սփյուռքի ձայնը»

Գործարար, «Մեյջարալ Արմենիա» ընկերության հիմնադիր Գարի Աղաբեկյանին 2017թ․-ին ինքնության հարցի պատասխանը գտնելու ցանկությունը բերեց Հայաստան։

Հայրենադարձ գործարարի համար, որը Ավստրալիայում լավ կրթություն էր ստացել և լավ աշխատանք ուներ, որոշում կայացնելը, պարզվեց, այնքան էլ բարդ չէր․ պետք էր կամք, արմատներին մոտ լինելու ցանկություն և համոզմունքներ։

Գարի Աղաբեկյանը նշում է, որ խնդիրներ կան, բայց դրանք հաղթահարելի են, եթե վստահ ու հստակ որոշում ես կայացնում։ «Մի բան է Հայաստան գալ՝ որպես զբոսաշրջիկ, մեկ այլ բան՝ մշտական բնակիչ։ Թեև կինս հայաստանցի է, սակայն ես ինքս շատ մեծ ցանկություն ունեի այստեղ ապրելու։ Ինչ որ պակաս կար կյանքումս, դա կարող էի լրացնել միայն Հայաստանում»,- ասում է ։

Հայաստանյան միջավայրը այնքան էլ պարզ չէ, եթե մանավանդ լեզվին լավ չես տիրապետում, չունես համապատասխան բառապաշար և այլն։

«Ավստրալիայում, և ոչ միայն, սփյուռքահայերից շատերը գիտակցում են իրենց հայ լինելը, գիտակցում են, որ պետք է ինչ որ բան անեն Հայաստանի համար։

Նրանք, ովքեր ավելի վստահ են և ուժեղ կամքի տեր, թողնում են իրենց հանգիստ կյանքն ու գալիս Հայաստան։ Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, ուրախ եմ, որ ապրում եմ իմ հայրենիքում, կիսում ու կրում նրա ունեցած դժվարությունները»,- ասում է Գարի Աղաբեկյանը։

Կարևոր է մեր օրինակին հետևելը ու հայրենիքի լավ ու վատ կողմերին ծանոթանալը։ Այսօր սփյուռքի ներկայությունը Հայաստանում անհրաժեշտություն է, համոզված է հայրենադարձ գործարարը։

Back to top button