Հայագիտակ

Հայկական տարազի տարրերը՝ երեկ, այսօր և միշտ․ «Հայագիտակ»

Հայկական ազգային տարազի մեջ կան տարրեր, որոնք հասել են մեզ դեռ Վանի թագավորությունից։ Դրանցից են, օրինակ, գլխանոցը, զգեստի` հարուստ բանվածքով երկար փեշը կամ կրծքամասը։

Նայելով հագուստին՝ կարելի էր հասկանալ` դիմացինդ օրիո՞րդ է, թե՞ ամուսնացած կին։ Եթե կինը կերակրում էր, ապա զգեստի կրծքի բացվածքն անպայման պետք է չարխափան նախշեր ունենար։

Տղամարդու համար շատ կարևոր էր գոտի կապել։ Շրջանաձև ամուր կապը ուժ ու կորով էր տալիս նրան, թույլ չէր տալիս, որ չար ուժերը մտնեն մարմնից ներս։

Իհարկե, այս տարրերը ժամանակին կապված են եղել հավատքի հետ, բայց հետագայում դարձել են տարազի հիմնական մանրամասներ և արժանի են գիտական ուսումնասիրության։

Back to top button