Խոշորացույց

Հայկականը` 21-րդ դարի աշխարհի համերի ցանկում. «Խոշորացույց»

Վերջին տարիներին ցանկացած լարված, անհասկանալի ու բարդ իրավիճակում ես հիմնականում երկու գործ եմ անում. կա՛մ դիտում եմ խոհանոցային , կա՛մ տան վերանորոգումների մասին հաղորդումներ։

Եթե երկրորդի դեպքում դրանք ինձ վրա թողում են համեմատաբար ավելի քիչ ազդեցություն, ապա առաջինի դեպքում այդպես չէ։ Ինձ դուր եկած խոհանոցային հաղորդումներում տեսածս փորձում եմ պատրաստել  տանը։

Սկզբում տպավորություն ունեի, թե այդպիսի հաղորդումների թիվն ավելացել է միայն հայկական մեդիադաշտում. մի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այսօր ամբողջ աշխարհն է սիրում «ընդունել» այդպիսի սնունդ։

Ինչո՞ւ։

Գուցե, ուտելիքի բիզնեսով զբաղվելը` կլինի հաղորդումներ անել, ռեստորան բացել կամ գաստրոտուրիզմով զբաղվել, ի սկզբանե հաջողված է միայն նրա համար, որ բոլոր մարդիկ առանց ուտելու չե՞ն կարող ապրել։

Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե ինչպիսի՞ գաստրոտուրիզմ ունենք մենք ու թե որքանո՞վ է այն գրավիչ ու մրցունակ։

Մեզ մոտ ինչ մթերքի փառատոն ասես, որ չկա։ Ու շատ հաճախ դա որկրամոլություն է հիշեցնում, քան ուտելիքի մշակույթին ծանոթություն։ Եվ հիմա արդեն դժվար է ասել՝ որտեղով է անցնում խոհանոցային մշակույթը ու որտեղ է սկսվում ուտելու պաշտամունքն ու որկրամոլությունը։

21-րդ դարում մարդիկ ուտում են ավելի շատ, քան, ասենք, 11-րդ դարում։ Եվ ուտելիքի ընդունման քանակից ելնելով, մարդու վերաբերմունքն էլ է փոխվում սննդի նկատմամբ։

Վերաբերմունքից բացի փոխվել է նաեւ ազգային ուտեստների ճաշացանկը։

Հռիփսիմե Հովհաննիսյանը փորձել է հասկանալ, թե ինչ ասել է 21-րդ դարի հայկական խոհանոց եւ ո՞ր ուտեստն է մեր խոհանոցի նորդարյա այցեքարտը։

Բայց որտե՞ղ է սկսվում ազգային մթերքի սահմանը ու որտե՞ղ վերջանում այն։ Կամ կա՞ արդյոք ազգային ուտելիք։ Սրանք մշակութաբանական հարցեր են, բայց փաստ է այն, որ ազգերն ու ժողովուրդներն իրենց դիմագիծը, պատմությունը ժառանգելու ու պահպանելու խնդիր միշտ ունեն։ Այդ պահպանության ձեւերից մեկը նաեւ խոհանոցն է, կամ այլ կերպ ասած`  ազգի համը փոխանցելը։

  • Ինչո՞ւ են ամբողջ աշխարհում շատացել խոհանոցային հաղորդումները,
  • սնվելու ինչիպիսի՞ մշակույթ ունենք մենք,
  • ի՞նչ տեղ ունի հայկական խոհանոցը աշխարհի համերի ցանկում։
  • Անի ՄԻՆԱՍՅԱՆ

    «Խոշորացույցի» տաղավարում մշակութաբան, սննդի մասնագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ քննարկում ենք հենց այս հարցերը։

    Back to top button