Բիզնես բանաձև

«Դոլարի կորուստ» չունենալու համար Ղազախստանը սահմանափակում է արտարժույթի դուրս բերումը․ «Բիզնես բանաձև»

Հանուն ֆինանսական կայունության Ղազախստանն արգելում է երկրից հանել արտարժույթի տեսքով 10 հազար դոլարը գերազանցող գումար: ԵԱՏՄ անդամ պետությունը չի թույլատրում նաև 5, 10, 20, 50 և 100 գր քաշով ոսկե ձուլակտորների և թանկարժեք հուշադրամների դուրս բերումը:

Նոր Զելանդիան հարկերի կրճատման միջոցով վարորդներին կօգնի էժան բենզին գնել: Արտոնյալ հարկատեսակը կգործի 3 ամիս: Խաղաղ օվկիանոսյան կղզի պետությունը կրկնակի կրճատում է նաև հանրային տրանսպորտի ուղեվարձը:

Ֆրանսիայի կառավարությունը քաղաքացիների համար բենզինի և դիզվառելիքի գները կնվազեցնի ոչ թե հարկերի կրճատման, այլ զեղչային համակարգի միջոցով: Զեղչի հաշվարկը կկատարվի լցակայանում, այնուհետև պետությունը վաճառողին կփոխհատուցի համապատասխան գումարը:

Back to top button