ԿարևորՔաղաքական

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցություններին. Զախարովա

Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղ պայմանագրի նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։

Back to top button