ԿարևորՀասարակություն

Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցում է MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվայում մարտի 15-17-ը MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին։

Հայկական տաղավարում ներկայացված է Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքները։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում է 13 զբոսաշրջային ընկերություն։

Back to top button