ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլարի զենք կուղարկի Ուկրաինա

Սպիտակ տունը հաստատել է, որ 1 միլիարդ դոլար կհատկացնի ուկրաինական ուժերին զենք փոխանցելու համար, հայտնում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ շարունակական աջակցությունն ուղղված է «համոզվելու, որ Ուկրաինան երբեք չի լինի Պուտինի հաղթանակը»:

Նա նշել է, որ անցած տարվա ընթացքում Ուկրաինայի անվտանգությանն ուղղված ԱՄՆ-ի օգնությունը՝ 650 միլիոն դոլար զենք և 350 միլիոն դոլար լրացուցիչ օգնություն, «ավելի շատ է, քան մենք երբևէ տրամադրել ենք նախկինում»:

Նոր հայտարարված աջակցությունը ներառում է անօդաչու թռչող սարքեր, 800 հակաօդային և 9000 հակազրահային համակարգեր, ինչպես նաև գնդացիրներ, որսորդական հրացաններ, նռնականետեր և 20 միլիոն փամփուշտներ։

Բայդենը հավելել է, որ դաշնակիցները նույնպես մեծացրել են իրենց աջակցությունը աննախադեպ մակարդակի:

Back to top button