Հասարակություն

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2022-2023 թվականի կրթաթոշակների մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2022-2023 թվականի կրթաթոշակների մրցույթ՝ ուսման ողջ վարձի տեսքով:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 5/3 կամ 100/75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը https://apply.aef.am/

Մասնագիտությունների ցանկից դուրս միայն բացառություն են կազմում 44-օրյա և ապրիլյան 4-օրյա պետարազմի մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները:

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլ հասցեին կամ  զանգահարել՝ (+374) 11 53 14 85:

Այս պահին հայ կրթական հիմնարկությունը ֆինասավորում է շուրջ 1200 ուսանողի:

Back to top button