Սփյուռքի ձայնը

Հայաստանյան աշխատանքային միջավայրն աստիճանաբար փոխվում է․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում աշխատանքային միջավայրը տարբերվում է եվրոպականից, ասում են սփյուռքահայ կամավորները, որոնք տարբեր աշխատանքներ են իրականացնում հայաստանյան կազմակերպությունում:

Ֆրանսիայից Տարոն-Մասիս Մանոգը, որը մարզական մենեջեր է, նշում է, որ այս ոլորտը Հայաստանում շատ զարգացում և առաջընթաց չունի, ինչը սպորտում բարձունքներ նվաճելու հնարավորություն հաճախ չի տալիս:

«Ես ֆրանսիայում մասնագիտացել եմ այս ոլորտում, աշխատել եմ տարբեր թիմերի հետ և վստահ կարող եմ ասել, որ մարկետինգը նաև այս սպորտում լուրջ նշանակություն ունի: Հիմա աշխատում եմ հայաստանյան մարզային փոքր խմբի հետ, որի հետ աշխատանքի արդյունքները պետք է որ հուսալի և լավը լինեն»,- ասում է Տարոն Մանոգը:

Ինչպե՞ս արդյունավետ դարձնել օրն ու աշխատանքում ինչի՞ վրա ուշադրություն դարձնել, հարցին ի պատասխան Գերմանիայից Աշոտ Խաչատրյանը, որը ինժեներ է, նշում է, որ գերմանական փորձը ցույց է տալիս ամեն ինչին ուշադրություն դարձնել:

Հայաստանում Աշոտը նախ աշխատել է Արցախի ներկայացուցչությունում, իսկ այսօր իր գիտելիքները, փորձն ու հնարավորություններն է կիսում «Հայկական հաբիթաթ» կազմակերպությունում:

«Ես փորձում եմ ուսումնասիրել և գտնել գերմանական այն փորձը, որով հնարավոր կլինի հայկական գյուղական շրջանները զարգացնել: Այսօր աշխատում ենք Դսեղ գյուղի զարգացման աշխատանքների վրա: Իհարկե, գերմանական փորձը շատ տարբեր է, հաշվի առնելով նաև այն, որ գերմանացիները յուրաքանչյուր մանրուքի վրա ուշադրություն են դարձնում, փոխում և նորոգում՝ չաղավաղելով հինը»,- նշում է: Կարծում եմ, որ մենք էլ տարիների աշխատանքի շնորհիվ կունենանք նման արդյունք:

Ցուցադրել ավելի
Back to top button