Հաջողության նոտա

Կյանքի շարժիչ ուժը ոգեշնչումն է․ Հրաչ Քեշիշյանի «Հաջողության նոտան»

Ժամանակակից մարդու համար լավագույն խրախուսանքը ոգեշնչումն է՝ ասում է ռեժիսոր-պրոդյուսեր, ATV հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։ Կարծում է, որ «պետք է դժվարությունների միջով անցնես, որպեսզի հասնես քո վերջնակետին»:

Մասնագիտությամբ ֆիզիկոս-մաթեմատիկոս և ռեժիսոր-պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ավարտել է մոսկովյան երկու բարձրագույն հաստատություն: Իր գործունեությամբ փորձել է նվաճել կինո նկարելու իրավունքը։ Նա բնույթով էսթետ է, կարևորում է գունային ճիշտ համադրությունն ու ինտերիերը:

Նրա համար կարևոր է գեղեցիկ կադրը: Ռեժիսորի կարծիքով՝ կինոն մարդկանց բացահայտելու տեղ է։ «ֆիլմի նկարահանման ընթացքը ամենագեղեցիկն է, ամենաջերմը, երբ հավաքվում է այդ կարճաժամկետ կինոընտանիքը, և դու սկսում ես այլ չափողականության մեջ ապրել՝ չթողնելով այս չափողականությունը»,– ասում է Քեշիշյանը։

Ըստ նրա՝ կյանքը կազմված է մանրուքներից․ եթե սկսում ենք արհամարհել այդ մանրուքները, ամեն ինչ սկսում է փլվել:

Ցուցադրել ավելի
Back to top button