ԿարևորՀասարակություն

Իտալիայում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և Աբրուցցոյի մարզի միջև համագործակցությունը

Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայկական մշակութային փառատոնի բացման առիթով Աբրուցցո կատարած այցի շրջանակում  Ծովինար Համբարձումյանը հանդիպում ունեցավ Պեսկարայի քաղաքապետ Կարլո Մաշիի հետ, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպմանը մասնակցեցին նաև Պրեֆեկտի տեղակալ Գաետանո Լոզան, Առևտրի պալատի նախագահ Ջեննարո Ստրեվերը, Կոնֆինդուստրիայի նախագահ Սիլվանո Պագլյուկան, Ատրիի քաղաքապետ Պիերջորջիո Ֆերետտին, «Արիա» հիմնադրամի նախագահ Առնալդո Դանթե Մարիանաչչին, «Արիա» հիմնադրամի փոխնախագահ Օտորինո Լա Ռոկկան, Պեսկարայի քաղաքային խորհրդի նախագահ Մարչելլո Անտոնելլին։

Քննարկվեցին Հայաստանի և Աբրուցցոյի մարզի միջև համագործակցությանը՝ այդ թվում նաև մշակութային և տնտեսական, առնչվող հարցեր։  

Back to top button