ԿարևորՀասարակություն

Youtube-ը հեռացրել է թուրքական ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը:

Ինչպես գրում է Ermenihaber.am-ը, հարթակը «Հայոց ցեղասպանության սուտը և ՄԻԵԴ-ի աշխատաժողովը» վերանագրով տեսանյութի արգելափակումը հիմնավորել է դրանում ատելության խոսքի առկայությամբ: 

Միջազգային վիդեոպերտալի բացատրության մեջ նշվել է, որ տեսանյութում խախտվել է համակեցության կանոնները:

Ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ երբ «Youtube»-ի ադմինիստրացիայի կողմից Հայոց ցեղասպանությունը կոպտորեն ժխտող տեսանյութ է արգելափակվում: Օրեր առաջ էլ թուրքական մեկ այլ ալիքից էր հեռացվել նույնաբովանդակ տեսանյութ, որում Թուրք նախկին նախկին նախարար ու ներկայում Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտողական թեզեր էր ներկայացնում: Ընդ որում այդ տեսանյութն արգելափակվել էր 2 անգամ, նախ՝ լրատվականի ալիքից, ապա՝ Բաղըշի անձնական ալիքից:  

Back to top button