

Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս, սերբագետ, բանաստեղծ ու թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը դարձավ 70 տարեկան։ Կյանքով, եռանդով ու ծրագրերով լի այս մարդը կարողացել է միավորել հայ և սերբ ժողովուրդներին, ծանոթացնում է միմյանց մշակույթները, քաջածանոթ լինելով երկուսի՝ պատմական բարդ ու ողբերգական ճակատագրին:
Սերբիայում նա «մեր Բաբկենն» է, որի շնորհիվ իրենք իմացան Ցեղասպանության, Մովսես Խորենացու և հայկական ժողովրդական հեքիաթների մասին։ Բաբկենն ունի երկու հայրենիք` Հայաստանն ու Սերբիան։ Բայց ամենանուրբ և ամենակուլ սերը Վանն է, Էրգիրը։