Հաջողության նոտա

Ուսանողից՝ ռեկտոր․ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի «Հաջողության նոտան»

Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման մագիստրոս Գոռ Վարդանյանն իր ուղին սկսել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից:

Նրա հետագա ճանապարհը ամուր թելերով կապվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ակտիվ ներգրավված լինելով բուհի ուսանողա-հասարակական կյանքում՝ արժանացել է տարբեր մրցանակների ու պարգևների, զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ:

Հայաստանի ամենաերիտասարդ ռեկտորը 17 գիտական աշխատանքի հեղինակ է: Իր հաջողությունը համարում է այն ընտանիքը, որտեղ ծնվել է ու այն ընտանիքը, որի անունն է «հայրենիք»:

Back to top button