Բիզնես բանաձև

«Ունեցած դոլարը» խնայելու համար Շրի Լանկան սահմանափակում է ապրանքների ներմուծումը․ «Բիզնես բանաձև»

Արտարժույթի պակասի պատճառով Շրի Լանկան սահմանափակում է 350 անուն ապրանքատեսակների ներմուծումը: Դրանց թվում են նույնիսկ կաթնամթերքի, ձկնեղենի և մրգերի որոշ տեսակներ: Կղզի պետությունն իր արտաքին պարտքը սպասարկելու 7 մլրդ դոլարից այս պահին ունի միայն 2.3 մլրդ դոլար:

Ուրանի գինը հասել է ճապոնական Ֆուկուսիմա ատոմակայանի վթարից ի վեր ամենաբարձ մակարդակի: էտալոնային ուրանի 1 ֆունտի գինը հասել է 59 դոլարի: Ճապոնական վթարի պատճառով միջուկային վառելիքը կտրուկ արժեզրկվել էր, բայց ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին կրկին սկսեց արժևորվել։

Back to top button